Կենտրոնում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Քիչ առաջ բախում տեղի ունեցավ կարմիր բերետավորների ու «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի միջև: Վերջինը փորձում էր թույլ չտալ, որ ոստիկանները բերման ենթարկեն երիտասարդներին: Հիշեցնենք՝ վաղ առավոտից մեկնարկել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաները: |