00:00:00

0 °C Երևան

«Պարզվել է ոչ միայն հասցեն, այլև՝ կատարողն ու պատասխանատուն». Լևոն Սարդարյան

23:28, 13 մայիս 2022 Հասարակություն Դիտումներ՝ 178

Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով. «Երկու օր առաջ տարածված այս տեսանյութը շատերը, վստահ եմ, հիշում են։ Երբ մեկը բարձրահարկ շենքից աղբը շպրտում էր ետնաբակ։

Մեծագույն հաճույքով հայտնում եմ, որ պարզվել է ոչ միայն գործողության աշխարհագրական տարածքն ու հասցեն (կանխավ ասեմ՝ Կենտրոն վարչական շրջանում է), այլև գործողություն կատարողն ու պատասխանատուն։

Համապատասխան ակտն արդեն կազմված է (չեմ հրապարակում՝ անձնական տվյալներ չհրապարակելու օրինական արգելքի վրա հիմնվելով), իսկ տուգանքի չափն առաջիկայում կորոշվի՝ կախված աղբի ծավալից։

Հ. Գ. «Տուգանքատերերը» կազմված ակտի տակ ՀՈԺԱՐԱԿԱՄ ստորագրել են:

Հ. Հ. Գ. Հասցեն հայտնաբերվել էր տեսանյութի հրապարակման օրը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր