«Ցավացնում էին, բրդում, ուժ կիրառում: Ինձ քաշեցին մի կողմ: Էդ ոստիկանը պետք է կանգնի պատասխանատվության առաջ, որովհետև ինքը ինձ ցավացրել ա, սպառնացել»,- լրագրողների հետ զրույցում ասաց անչափահաս տղան՝ անդրադառնալով ոստիկանների այսօրվա գործողություններին՝ Կորյուն-Աբովյան խաչմերուկում: Ավելի վաղ հայտնել էինք, որ «Երիտասարդի ձայնը» նախաձեռնությունն իրազեկման ակցիա է անցկացնում բուհերում: «Էդ ոստիկանը պետք է կանգնի պատասխանատվության առաջ. ինձ ցավացրել է ու սպառնացել». ակցիայի մասնակից
|