«Դիմադրության» շարժման մասնակիցները քիչ առաջ բացեցին Երեւանի քաղաքապետարանի մուտքերը։ Շարժման երթը շարունակվում է։
Ավելի վաղ քաղաքացիները փակել էին քաղաքապետարանի մուտքերը։ Այդ ընթացքում կարմիրբերետավորների եւ քաղաքացիների միջեւ բախումներ են տեղի ունեցել։
Ակցիայի մասնակիցները վանկարկում էին՝ «Նիկոլ, դավաճան, հեռացիր», «Առանց Նիկոլ՝ Հայաստան», «Առանց թուրքի՝ Հայաստան»։
Քաղաքապետարանի բակում քաղաքացիները երգեցին հայրենասիրական երգեր, պարեցին եւ երթը շարժվեց։