00:00:00

Հրատապ. Այս պահին «Դիմադրություն» շարժման մասնակիցները շրջափակում են Երեւանի քաղաքապետարանը շենքը (տեսանյութ)

17:47, 11 մայիս 2022 Տեսանյութեր

Երևանի քաղաքապետարանի շենքի մոտ այս պահին լարված իրավիճակ է: Քայլերթի մասնակիցները շրջափակել են քաղաքատարանի շենքը, բոլոր  մուտքերը փակ են՝ «Նիկոլ դավաճան«, «պայքար»‎, «ոստիկանը Նիկոլ չի»‎ վանկարկումներով: Շենքը շրջափակելու կոչով հանդես եկավ Իշխան Սաղաթելյանը՝ նշելով, որ շենքից ներս չեն մտնելու։ Մի մուտքի մոտ Իշխան Սաղաթելյանն է, մյուսի մոտ՝ Արթուր Վանեցյանը։

Հավաքված ոստիկանական մեծաթիվ ուժերը թույլ չեն ‎տալիս քաղաքսցիներին մուտք գործել քաղաքապետարանի շենք և հրելով քաղաքացիներին՝ փորձում են հեռացնել վերջիններիս, հրմշտոց է սկսվել:

Նկատենք, որ ժամը 18-ին լրանում է աշխատանքային օրվա ավարտը ու աշխատակիցները փաստացի զրկված են դուրս գալու հնարավորությունից։

Ընդդիմադիր գործիչը հորդորեց քաղաքացիների հետ կոնֆլիկտի մեջ չմտնել, բայց հայտարարեց, որ մուտք ու ելք չի լինելու։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր