00:00:00

«Դիմադրություն» շարժումը վաղը ավտոերթով կմեկնի Գյումրի, հանրահավաք կանցկացնի. Երեւանում հանրահավաք նախատեսված չէ

23:07, 07 մայիս 2022 Տեսանյութեր

«Դիմադրություն» շարժումը վաղը առավոտյան 9:30 Աշտարակի խճուղուց ավտոերթով կմեկնի  Գյումրի, այնուհետեւ ժամը 13:00-ին հանրահավաք կանցկացնի Գյումրիում: Այս մասին հայտարարեց «Դիմադրություն» շարժման համակարգող, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը:

Ժամը 17:00-ին էլ Ֆրանսիայի հրապարակում արցախցիները մշակութային միջոցառում են կազմակերպելու: Վաղը ընդդիմությունը հանրահավաք չի անցկացնի Երեւանում:

«Մայիսի 9-ին` Շուշիի ազատագրության օրը, 17:00-ին, այս հրապարակում հրավիրում ենք հրապարակ հանրահավաքի: Վաղը նաեւ կունենանք աշխատանքային օր, մեր աշխատանքները վերակազմակերպելու, ծրագրերը ամբողջացնելու համար»,-ասաց նա:

Նշենք, որ Երեւանում մայիսի 2-ից Երեւանում անցկացվում են խաղաղ անհնազանդության ակցիաներ, փակվում են են մի շարք փողոցներ:

Անհնազանդության ակցիաներ են անցկացվում նաեւ մարզային համայնքներում։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր