00:00:00

Սպիտակ տունը հայտարարել է, որ Բայդենը մտադիր չէ ամերիկյան զորքեր ուղարկել Ուկրաինա

03:12, 26 հունվար 2022 Հասարակություն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նպատակ չունի ամերիկյան զորքեր ուղարկել Ուկրաինա։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին երեքշաբթի օրը հերթական ճեպազրույցի ժամանակ ընդգծել է, որ ԱՄՆ-ի ղեկավարը չունի ոչ համապատասխան մտադրություններ, ոչ էլ ցանկություն: «Մենք ՆԱՏՕ-ի միջոցով աշխատում ենք արեւելյան թեւում (դաշինքի) երկրների աջակցությունը ուժեղացնելու ուղղությամբ։ Հենց դրա համար գոյություն ունի ՆԱՏՕ-ն, մենք հավատարիմ ենք այդ միության անձեռնմխելիությանը։ Պարզապես պարզության համար. նախագահը ոչ մտադրություն, ոչ հետաքրքրություն, ոչ ցանկություն չունի զորքեր ուղարկել Ուկրաինա», - ասել է նա։ Փսակին հայտնել է, որ ԱՄՆ-ն չի կարող կանխատեսել՝ Ռուսաստանը մտադիր է «ներխուժել» Ուկրաինա, թե՝ ոչ։ Հարցին, թե համաձայն է արդյոք ԱՄՆ-ի վարչակազմը Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովի այն խոսքերի հետ, թե ՌԴ-ի «ներխուժման» սպառնալիքն անխուսափելի չէ: Ռեզնիկովը նաեւ հայտարարել է, որ քիչ հավանական է համարում մոտ ժամանակներս Ուկրաինայի վրա ՌԴ-ի հարձակման սցենարը: «Իհարկե, մեր նախընտրած ճանապարհը դիվանագիտությունն է, և մենք չենք կարող կանխատեսել, թե ինչ է մտածում նախագահ Պուտինը։ Մենք, անշուշտ, տեսնում ենք, որ սահմանին ուժեղանում են ագրեսիվ գործողություններն ու նախապատրաստությունները, - պնդել է մամուլի քարտուղարը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր