00:00:00

Հայաստանը մոտ 6 միլիարդ դրամ է վճարել պատվաստանյութերի համար, հարկատուներն են վճարում դրանց համար․ Արա Զոհրաբյան (ֆոտո)

02:34, 26 հունվար 2022 Հասարակություն

Հայաստանը մոտ 6 միլիարդ դրամ է վճարել պատվաստանյութերի համար, եւ հարկատուներն են վճարում դրանց համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ազատ կամք» նախաձեռնության անդամ, Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը։ «1. Հարկ վճարող քաղաքացին վճարում է պատվաստանյութի համար Առողջապահության նախարարությունից հայտնում են (տես կցված նյութը), որ 2021թ. կորոնավիրուսի պատվաստանյութերի համար Հայաստանի Հանրապետությունը վճարել է մոտ 6 միլիարդ ՀՀ դրամ (5.936.025.565 ՀՀ դրամ): Հայաստանը 2021թ. ձեռք է բերել պատվաստանյութերի մոտ 3 միլիոն (3.142.690) դեղաչափ, այդ թվում՝ նվեր ստացած դեղաչափերը: Այս փաստաթղթից հետևում է, որ պատվաստանյութերն անվճար չեն և Հայաստանի Հանրապետության հարկ վճարող քաղաքացին (այդ թվում՝ չպատվաստված քաղաքացին) է վճարում պատվաստանյութերի համար: Այս նույն տրամաբանության մեջ հարց է ծագում. Ինչու չի փոխհատուցվում ՊՇՌ հետազոտության ծախսը (հիշեցնեմ, որ ՊՇՌ հետազոտությունը նույնպես հանդիսանում է բժշկական միջամտություն և քաղաքացին իրավունք ունի հրաժարվել): 2. Եթե գործատուն ճնշումներ է գործադրում Եթե չեք պատվաստվել և չեք ցանկանում ՊՇՌ հետազոտություն անցնել, ինչի հետևանքով գործատուն Ձեր նկատմամբ ճնշումներ է իրականացնում, ապա կարող եք նշված դիմումի տեքստը տպել, լրացնել տվյալները, ստորագրել և հանձնել գործատուին: Ձեր մոտ գտնվող երկրորդ օրինակի վրա գործատուն պետք է ստորագրի, հավաստելով, որ ստացել է (եթե կհրաժարվի, ապա կարող եք փոստով ուղարկել՝ անդորրագրով): Գործատուի կողմից Ձեր նկատմամբ որևէ գործընթաց սկսելու դեպքում կապվեք «Ազատ կամք» նախաձեռնության փաստաբանական թիմի հետ (հեռախոս 010 440333)»,- հայտնել է Զոհրաբյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր