00:00:00

ԱՀԿ-ի գործկոմը երկրորդ հնգամյա ժամկետով առաջադրել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Հեբրեյեսուսի թեկնածությունը

00:40, 26 հունվար 2022 Հասարակություն

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գործադիր կոմիտեն երկրորդ հնգամյա ժամկետով առաջադրել է կազմակերպության ներկայիս գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսին (Եթովպիա): Նման որոշում են կայացրել գործադիր կոմիտեի անդամները երեքշաբթի Ժնեւում կայացած 150-րդ նստաշրջանում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Գործադիր կոմիտեի քարտուղարության ներկայացուցիչը հիբրիդային ձեւաչափով անցկացված նիստում ընթերցել է այս մարմնի կողմից ընդունված որոշման տեքստը։ Հեբրեյեսուսը, ով ԱՀԿ-ում ամենաբարձր պաշտոնի միակ թեկնածուն է, կքվեարկվի Առողջապահության համաշխարհային ասամբլեայում, որը նախատեսվում է անցկացնել Ժնեւում 2022 թվականի մայիսի 22-28-ը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր