00:00:00

ՔՊ-ն հերքում է 102-րդ ռազմաբազայի դուրսբերման մասին լուրերը

16:40, 25 հունվար 2022 Հասարակություն

Հայաստանի իշխանությունն անհեթեթ է համարում մամուլում շրջանառվող լուրերն այն մասին, թե Գյումրիից դուրս է բերվում 102-րդ ռուսական ռազմաբազան։ Այս մասին հունվարի 25-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր»  խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։ Պատգամավորը շտապեց հիշեցնել, որ Հայաստանն ու Ռուսաստանը «ռազմավարական դաշնակիցներ» են։ «Այս պահին Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ նոր երկխոսություն է սկսվել՝ հատուկ բանագնացների միջոցով։ Այն սկսվել է վերջերս, եւ, հետեւաբար, համապատասխան գերատեսչությունները կտեղեկացվեն իրադարձությունների զարգացման մասին»,- ասաց Հովհաննիսյանը՝ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շրջանակում ռուսական ռազմաբազայի դուրսբերման մասին մամուլի հրապարակումներին։ «Նման խոսակցություններն այս պահին որեւէ հիմք չունեն։ Հետեւաբար, դրանք մեկնաբանության ենթակա չեն։ Նման քննարկում մեր իրականության մեջ չկա»,- վստահեցրեց  քաղաքական ուժի ներկայացուցիչը, որի երբեմնի ընդդիմադիր առաջնորդը ակտիվորեն հանդես էր գալիս ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրսբերման օգտին։ Իր հերթին, ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր Վահագն Հովակիմյանը նշեց, որ ռազմաբազայի տեղակայման պայմանագիրը գործում է մինչեւ 2049 թվականը՝ լռելով այն մասին, որ կողմերից մեկը ցանկացած պահի կարող է չեղարկել պայմանագիրը։ Նշենք, որ «Ժողովուրդ» օրաթերը գրել էր, թե  Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը կարող է հանգեցնել ռուսական 102-րդ ռազմակայանի դուրսբերմանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր