00:00:00

Շիրակի Լանջիկ գյուղում բուք է. 5 մարզերում ձյուն է տեղում, այդ թվում Գյումրիում

14:42, 25 հունվար 2022 Հասարակություն

Արտակարգ իրավիճակների նախարարությունից  տեղեկացնում են, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը։ Սյունիքի մարզի  ավտոճանապարհներին, Շիրակի մարզի Աշոցքի և Արթիկի տարածաշրջաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Արագածոտնի մարզի Ապարան, Աշտարակ, Թալին, Գեղարքունիքի մարզի Սևան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքներում, Աշոցքի, Ամասիայի, Արմավիրի մարզի Բաղրամյանի տարածաշրջաններում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն։ Շիրակի մարզի Լանջիկ գյուղում բուք է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր