00:00:00

2020 թվականի լոքդաունները նվազեցրել են կայծակների թիվը

14:17, 25 հունվար 2022 Հասարակություն

Ամերիկայի երկրաֆիզիկական միության (ԱԵՄ) աշնանային հանդիպման ժամանակ ներկայացված ուսումնասիրությունը վերլուծել է մթնոլորտային գործոնները, որոնք կարող էին նպաստել կայծակի հարվածների 10-20%-ով կրճատմանը, գրում է HighTech-ը: Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ֆիզիկական օդերեւութաբան Էրլ Ուիլյամսն ասել է, որ իր թիմը կայծակի քանակությունը չափելու համար երեք տարբեր մեթոդ է օգտագործել, եւ բոլոր երեք մեթոդները ցույց են տվել դրանց ակտիվության նվազում: Հետազոտությունը կենտրոնացած է եղել աերոզոլի օպտիկական հաստության վրա (ԱՕՀ), որը չափում է մասնիկները, որոնք արտադրվում են հանածո վառելիքի այրման ժամանակ: Այդ մասնիկները կարող են արագացնել եւ բարելավել ջրային գոլորշիների հավաքումը եւ ամպերի ձեւավորումը: Ավելի շատ մասնիկներ կլանում են ավելի շատ խոնավություն՝ սահմանափակելով անձրեւի քանակը եւ ստեղծելով փոքրիկ սառցե բյուրեղներ, որոնք բախվում են ամպի մեջ եւ կուտակում այն լիցքերը, որոնք սովորաբար կայծակներ են ստեղծում: Ուսումնասիրությունը 2020 թվականի մարտից մայիսն ընկած ժամանակահատվածում կայծակնային ակտիվության եւ աերոզոլի մակարդակները համեմատել է 2018-2021 թվականների նույն ժամանակահատվածի հետ: ԱՕՀ-ը նշել է, որ կայծակի քանակի կրճատումը հիմնականում համապատասխանել է Աֆրիկայի, Եվրոպայի եւ Ասիայի նույն շրջաններում աերոզոլային մասնիկների նվազմանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր