00:00:00

Մեղադրանքի կողմը միջոցներ չի ձեռնարկել հրթիռների անպիտանիությունը ապացուցելու համար. Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբ

14:05, 25 հունվար 2022 Հասարակություն

Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել, որում ասված է․ «Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբն ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է՝ 1/ Ձեռքբերման ժամանակ հրթիռները արտադրող երկրում գտնվել են շահագործման և պահպանման ժամկետներում, իսկ դրանց ժամկետները որոշող փաստաթղթերը ՀՀ զինված ուժերի կողմից հաշվի են առնվում որպես ուղեցույց և ոչ ավելին: 2/ Մեղադրանքի կողմը քննության ողջ ընթացքում միջոցներ չի ձեռնարկել հրթիռների անպիտանիությունը ապացուցելու համար, մասնավորապես՝ համապատասխան փորձաքննություն չի կատարվել: 3/ Մեղադրանքում ընդգրկված «խմբային շահ»-ը քրեական գործով որևէ կերպ չի ապացուցվել: 4/ ՀՀ պաշտպանության նախարարությունն առ այսօր հրթիռների որակի հետ կապված որևէ խնդիր չի տեսնում: 5/ ՀՀ պաշտպանության նախարարությունն ունի հնարավորություն երկարացնելու հրթիռների պահպանության ժամկետները (եթե ընդունենք, որ դրանց ժամկետներն անցած են): 6/ Հրթիռները ձեռք են բերվել նախորդ գնումից և գրավադրման արժեքից 100 ԱՄՆ դոլարով ավելի էժան: 7/ Ձեռքբերման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարությունն ունեցել է դրանց խիստ պահանջ: Դավիթ Տոնոյանը ցանկանում է հրապարակային ձևով երախտագիտություն հայտնել դատարանի բակում իրեն սատարողներին և դատարանում անձնական երաշխավորությամբ հանդես եկած անձանց: Դավիթ Տոնոյանը դատարանի փոխարեն ներողություն է խնդրում վերջիններից, քանի որ իրենց երաշխավորությունը «չի կարող անհրաժեշտ և բավարար սոցիալ-հոգեբանական և զսպիչ գործոն հանդիսանալ իր հնարավոր ոչ իրավաչափ վարքագծի սահմանափակման տեսանկյունից»»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր