00:00:00

Մենք մեր անվտանգության ապահովման ամբողջ բեռը չպետք է դնենք բանակի վրա. Փաշինյանը՝ նոր բանակի մոդելի մասին

02:25, 25 հունվար 2022 Հասարակություն

Ես ուզում եմ չկրկնել իմ սխալը եւ շատերի սխալը, որ բանակին վերաբերող հարցերն ուղիղ եթերում քննարկում ենք. ես կարծում եմ, որ կառավարությունն իր ծրագրում հստակ արձանագրել է իր ռազմավարությունը, թե ինչ նպատակ ու խնդիր ենք դնում մեր բանակի բարեփոխման առաջ: Այս մասին այսօր՝ հունվարի 24-ին, մամուլի ասուլիսում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք բանակի բարեփոխումները սկսվել են, եւ որն է ռազմավարությունը՝ ռուսական բանակի նմանությա՞մբ, թե՞ հաշվի կառնվեն ԶՈՒ ժամանակակից, արեւմտյան միտումները: «Առաջինը, պետք է գնանք պրոֆեսիոնալ բանակի: Դա նույնը չէ, ինչ պայմանագրային ծառայողներով համալրված բանակ: Մենք Զինվծ ուժերի առաջ խնդիր չենք դնելու տարածքներ նվաճելու, այլ ՀՀ տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելն է մե բանակի խնդիրը: Նաեւ ուզում եմ արձանագրել, որ մենք մեր անվտանգության ապահովման ամբողջ բեռը չպետք է դնենք բանակի վրա: Շատ կարեւոր է, որ մեր խաղաղության օրակարգով, արտաքին քաղաքականությամբ թեթեւացնել, ոչ թե ծանրացնել մեր բանակի բեռը: Իհարկե, պետք է ունենանք միջազգային չափանիշներին համապատասխանող, մարտունակ բնակ, բայց այդ բանակը ոչ թե լինելու է ՀՀ ագրեսիվ քաղաքականության արտահայտիչ, այլ տարածաշրջանի եւ Հայաստանի համար խաղաղության դարաշրջան բացելու օրակարգի արտահայտիչ»,-հայտարարեց Փաշինյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր