00:00:00

Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել ևս մեկ աճյուն

00:49, 25 հունվար 2022 Հասարակություն

2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած զինծառայողների ու քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների) որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել է Արցախի օկուպացված հյուսիսարևելյան թևում` Մատաղիսի ուղղությամբ։   Որոնումներն այստեղ արդյունք չեն տվել, փոխարենը` հետկեսօրին Ադրբեջանը Շուշիում ԱԻ պետական ծառայությանն է փոխանցել Որոտանից հայտնաբերված ևս մեկ հայ զինծառայողի աճյուն։ Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։ Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր հայտնաբերվել և հաստատվել է ընդհանուր 1707 աճյուն: Որոնողական աշխատանքների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր