00:00:00

Կարճ ասած, ՌԻՊ MIP կամ RIP ՄԻՊ. Ռուբեն Մելիքյան

21:47, 24 հունվար 2022 Հասարակություն

Արցախի նախկին ՄԻՊ, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է Մարդու իրավունքների պաշտպանի ընտրությանը: Նա նշել է. «ՔՊ-ն 68 ձայնով ընտրեց իր իրավունքների պաշտպանին։ Ընդդիմադիր երկու խմբակցությունների պատգամավորները քվեարկությանը չեն մասնակցել։ Այսպես ՄԻՊ չեն ընտրում։ Այսպիսի ՄԻՊ-ը լեգիտիմություն ու հեղինակություն չի ունենում ի սկզբանե։ Կարճ ասած, ՌԻՊ MIP (կամ RIP ՄԻՊ)։ ՀԳ. Հիշեցնեմ, որ քպ ՄԻՊ-ը պաշտոնը ստանձնելու է փետրվարի 23-ին։ Մինչ այդ շարունակելու է պաշտոնավարել ՀՀ ՄԻՊ-ը»։ Հիշեցնենք, որ ՄԻՊ ընտրության համար առաջադրվել էր Քրիստիննե  Գրիգորյանի թեկնածությունը։ Ազգային ժողովի 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 68-ը, որոնք բոլորն էլ կողմ են քվեարկել նրա թեկնածությանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր