00:00:00

Պեսկովը չի բացառել շփումները Պուտինի եւ Բայդենի միջեւ

21:35, 24 հունվար 2022 Հասարակություն

Ռուսաստանի Դաշնության եւ Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ջո Բայդենի միջեւ նոր շփումները չեն կարող բացառվել, սակայն այդ հարցում դեռ փոխըմբռնում չկա, լրագրողներին ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ բանակցությունները շարունակվում են։ ԱՄՆ-ի հետ անձնական բանակցությունները կքննարկվեն անվտանգության երաշխիքների վերաբերյալ պատասխան ստանալուց հետո, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Նա նշել է, որ անձնական բանակցությունները շարունակելու հարցը կորոշվի գրավոր պատասխան ստանալուց հետո, եւ չի բացառել, որ կարող են նաեւ շփումներ լինել ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի նախագահների միջեւ։ Ավելի վաղ Պեսկովը հայտնել էր, որ Կրեմլն այս շաբաթ ԱՄՆ-ից եւ ՆԱՏՕ-ից գրավոր պատասխաններ է ակնկալում անվտանգության երաշխիքների վերաբերյալ իրենց առաջարկներին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր