ՀՀ Ազգային ժողովը 68 կողմ, 0 դեմ ձայների համամասնությամբ Քրիստիննե Գրիգորյանին ընտրեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում։
Քվեարկությանը մասնակցել է 68 պատգամավոր։
Քրիստիննե Գրիգորյանի թեկնածությունն առաջադրել էր իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը: