00:00:00

Տիրան Խաչատրյանի «հզոր» պատասխանը Ալիևին․ ողջ ազգը պետք է տեսնի

21:59, 22 հունվար 2022 Հասարակություն

2020 թվականից հետո բոլորս փորձում ենք գտնել պատերազմում մեր խայտառակ պարտության պատճառները։ Շատերս արդարացիորեն գլխավոր մեղավոր ենք դիտարկում քաղաքական իշխանությանը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Իրականում մեր մեղադրանքներն առ քաղաքական իշխանություն տեղին են և պետք, բայց մոռանում ենք պարտության այլ մասնակիցներին ևս։ Քաղաքական իշխանության կողքին պարտության հիմնական մեղավորների ցանկում են բարձրաստիճան զինվորականները։ Նրանց դեպքում  մեղավորության հիմքը ոչ թե դավաճանության կասկածն է, այլ տգիտությունը, իրենց պաշտոններին և զբաղեցրած դիրքերին անհամապատասխանությունը։ Այս առումով խայտառակ վիճակ է հատկապես Գլխավոր Շտաբում, որտեղ մեծ մասը գեներալներ են։ Աշխարհում բանակը կառավարող գեներալները ոչ միայն զինվորական գործին են լավ տիրապետում, այլ լավ են հասկանում դիվանագիտություն, աշխարհաքաղաքականություն։ Սրանով է պայմանավորված, որ շատ երկրներում բարձրաստիճան զինվորականները շատ հաճախ դառնում են պետության ղեկավարներ։
Մեր դեպքում գեներալների մեծ մասը ոչ միայն ռազմի դաշտում իրեն անտաղանդ դրևորեց ու չկարողացավ բեկել պատերազմի ընթացքը, այլև պարզվեց, որ իրենց կարգավիճակի և պետության առաջ իրենց պարտավորությունների մասին պատկերացում չունեն։ Վկան նախորդ տարի ծաղրի վերածված ռազմական հեղաշրջման փորձն էր, որը կապիտուլյանտ Նիկոլ Փաշինյանի հեռացման փոխարեն վերածվեց գեներալների ստորացման և ԳՇ պետի հեռացման։ Պարզվում է ՀՀ ԶՈՒ ԳՇ-ն ղեկավարած գեներալները պարզ հարցերում են անգամ անգետ։ Երեկ ԳՇ պետի նախկին  առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել էր սունկ կայքի մի հրապարակում, որում մի բլոգեր սպառնում է Ադրբեջանի նախագահ Ալիևին «Դու ու՞մ տեղն ես քեզ դրել․ Հայաստանից հզոր պատասխան Ալիևներին» վերնագրով։
Ողբերգական վիճակ է իրականում։ Դժվար է պատկերացնել 21-րդ դարի հետ կապ ունեցող պետություն և զինվորականություն, որի բարձրաստիճան ներկայացուցիչը նման բան կտարածի իր անձնական էջում։ Փաստորեն Տիրան Խաչատրյանը չի կարողացել գեներալի հմտություններ ցուցաբերել ու ռազմի դաշտում հզոր պատասխան տալ Ալիևին, փոխարենը բավարարվում է ֆեյսբուքում տարածել Ալիևի մասին նման որակի ուղերձով, որը վստահաբար չի անհանգստացնի անգամ Ալիևի շան թիկանապահին։ Սա, ըստ էության, խայտառակ պարտությունից հետո Տիրան Խաչատրյանի հզոր պատասխանն էր Ալիևին, որը ողջ ազգը պետք է տեսնի, որպեսզի հասկանա, թե ինչպիսի գեներալներ չի կարելի ունենալ։     Աղբյուր՝politik.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր