00:00:00

Գողություն պոլիկլինիկայում. Մուշի ոստիկանների բացահայտումը

21:47, 22 հունվար 2022 Հասարակություն

Հունվարի 21-ին ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Գյումրու Շիրակացու փողոցի պոլիկլինիկայում գողացել են այցելուներից մեկի՝ միջանցքի աթոռին դրված հեռախոսը: Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ բջջային հեռախոսը գողացել էր 45-ամյա տղամարդը, որը հայտնաբերվել և բերման է ենթարկվել բաժին։ Անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել է գողացված բջջային հեռախոսը: Կատարվում է քննություն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր