00:00:00

Քանի՞ մարդ է 2021 թվականին օդային ճանապարհով լքել Հայաստանը

19:11, 22 հունվար 2022 Հասարակություն

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում 2021 թվականի դեկտեմբերին ուղեւորահոսքը կազմել է 207 039 մարդ. ժամանած քաղաքացիների թիվը կազմել է 113 550, մեկնած քաղաքացիների թիվը՝ 93 489։ «Շիրակ» օդանավակայանում ուղեւորահոսքը կազմել է 13 841․ ժամանածների թիվը՝ 7952, մեկնածների թիվը՝ 5889։ Դեկտեմբերին ժամանած քաղաքացիների թիվը (հաշվի առնելով երկու օդանավակայանների տվյալները) կազմել է 121 502, իսկ մեկնածներինը՝ 99 378 մարդ։ Հունվարին ժամանածների թիվը կազմել է 31 052 մարդ, մեկնածներինը՝ 33 244 մարդ։ Փետրվարին ժամանածների թիվը կազմել է 31 901 մարդ, մեկնածներինը՝ 58 297 մարդ։ 2021 թվականի մարտին ժամանածների թիվը կազմել է 42 283 մարդ, մեկնածներինը՝ 74 198 մարդ, Ապրիլին ժամանել է 58 978, մեկնել՝ 75 152 մարդ։ 2021 թվականի մայիսին օդային ճանապարհով ժամանած քաղաքացիների թիվը կազմել է 82 513, մեկածներինը՝ 83 840։ Հունիսին օդային ճանապարհով ժամանած քաղաքացիների թիվը կազմել է 109 225, մեկնածներինը՝ 91 309։ Հուլիսին օդային ճանապարհով ժամանած քաղաքացիների թիվը կազմել է 158 999, մեկնածներինը՝ 141 952։ Օգոստոսին օդային ճանապարհով ժամանած քաղաքացիների թիվը կազմել է 164 864, մեկնածներինը՝ 185 901։ 2021 թվականի սեպտեմբերին ժամանած քաղաքացիների թիվը կազմել է 135 421, իսկ մեկնածներինը՝ 145 849։ Հոկտեմբերին ժամանածների թիվը կազմել է 132 283, մեկնածների թիվը՝ 133 530։ Նոյեմբերին ժամանած քաղաքացիների թիվը կազմել է 107 494, մեկնածներինը՝ 101 188 մարդ։ Ամբողջ 2021 թվականին ժամանած քաղաքացիների թիվը կազմել է 1 176 515, իսկ մեկնածներինը՝ 1 223 838 մարդ։ Ընդհանուր առմամբ, 2021 թվականին օդային ճանապարհով մեկնած քաղաքացիների թիվը 47 323-ով շատ է ժամանածների թվից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր