00:00:00

Արման Թաթոյանը՝ Վահագն Ալեքսանյանի աղմկահարույց հայտարարության մասին

17:18, 22 հունվար 2022 Հասարակություն

Ինձ համար լրագրողների աշխատանքը մեծ կարևորություն ունի երկրում խոսքի ազատության խթանման հարցերում, ու առհասարակ լրագրողները ՄԻՊ-ի ռազմավարական գործընկերներն են։ Մենք նաև արտահերթ զեկույց կհրապարակենք կապված լրագրողների աշխատանքի հետ։ Ես տեսա, որ երեկ ՀԿ-ները հայտարարություն են տարածել, ասեմ, որ ամբողջությամբ համակարծիք եմ մեր գործընկերների տարածած հայտարարության հետ։ Մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը՝ խոսելով ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հայտարարությունների մասին, ով լրագրողներին վերբալ մարմնավաճառ էր անվանել։ «Ես ուզում եմ բոլոր պաշտոնատար անձանց զգուշացնել, որ լրագրողների աշխատանքի հետ կապված ընդհանրական որակումները ոչ միայն լրագրողի աշխատանքի նկատմամբ մեծացնում են կարծրատիպերը, այլ նաև երկրի ժողովրդավարական համակարգի, մարդու իրավունքների համակարգի համար են վնասակար։ Սա պետք է բոլորը նկատի ունենան, առաջնահերթ՝ պաշտոնյաներն իհարկե»,-ասաց նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր