00:00:00

Երիտասարդին մարմնական վնասվածք պատճառած անձը ձերբակալվել է

17:36, 22 հունվար 2022 Հասարակություն

Հունվարի 19-ին, ժամը 00.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Մեծամորի բաժնում հաղորդում էր ստացվել, որ որովայնի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել 25-ամյա մի երիտասարդ։ Հիվանդանոց մեկնած ոստիկաններին տուժածի հայրը հայտնել էր, որ որդին վնասվածքը ստացել էր ժամը 00.15-ի սահմաներում իրենց շենքի հետնամասում մետաղաձողի վրա ընկնելու հետևանքով: Ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում, սակայն, պարզվել է, որ երիտասարդին մարմնական վնասվածք սուր կտրող-ծակող առարկայով պատճառել էր 22-ամյա մի երիտասարդ։   Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հունվարի 21-ին նա ներկայացել է տարածքային նախաքննական մարմին և ձերբակալվել: Նախաքննությունը շարունակվում է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր