00:00:00

Ռուսական Սու-35Ս կործանիչները սկսել են վերատեղակայումը Բելառուսում

17:09, 22 հունվար 2022 Հասարակություն

Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Սու-35Ս բազմաֆունկցիոնալ կործանիչները սկսել են վերատեղակայումը Բելառուսում՝ Միութենական պետության արձագանքման ուժերի ստուգման շրջանակում։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Արեւելյան ռազմական օկրուգի Սու-35Ս բազմաֆունկցիոնալ կործանիչների անձնակազմերը, որոնք ներգրավված են Միութենական պետության արձագանքման ուժերի ստուգման մեջ, սկսել են վերատեղակայումը Բելառուսի Հանրապետության տարածքում»,- հայտնել են ռազմական գերատեսչությունից։ Նախարարությունից հայտնել են, որ թռիչքային առաջադրանքների կատարման ընթացքում ՌԴ օդատիեզերական ուժերի անձնակազմերը թռիչքներ են մշակելու առավելագույն հեռահարության վրա՝ վայրէջք կատարելով բելառուսական օդանավակայաններում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր