00:00:00

Անհայտ կորած զինծառայողների մի խումբ հարազատներ հանդիպել են Արցախում ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատարի տեղակալի հետ. Կրկին համեմատվել և ճշտվել են անվանացուցակները

23:05, 21 հունվար 2022 Հասարակություն

«Արցախյան 3-րդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միություն» հասարակական կազմակերպության գրասենյակում տեղի է ունեցել անհայտ կորած զինծառայողների մի խումբ հարազատների հանդիպում ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատարի տեղակալ գնդապետ Գորբունովի հետ: Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Արցախյան 3-րդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Ասրյանը։ «Քննարկել ենք 44-օրյա պատերազմում անհայտ կորած զինծառայողների ճակատագրերի պարզման ուղղությամբ կատարվող աշխատանքները: Կրկին համեմատվել և ճշտվել են անվանացուցակները: Գնդապետ Գորբունովը հավաստիացրել է, որ ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցները՝ օր առաջ տղաների ճակատագրերը պարզելու համար»։ Ասրյանը հավելեց, որ ըստ գնդապետի՝ 30 զինծառայողի մասին տվյալներ են հավաքագրել ու կրկին փոխանցել ադրբեջանական կողմին։ Գորբունովը հայտնել է, որ մշտական կապի մեջ են ադրբեջանական կողմի հետ ու ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ քայլերը՝ անհետ կորածների ճակատագրերը պարզելու ուղղությամբ։ Նրա խոսքով՝ «Արցախյան 3-րդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միություն» հասարակական կազմակերպության և ՌԴ խաղաղապահ ուժերի` անհայտ կորած զինծառայողների հարցերով զբաղվող ներկայացուցիչների հետ կազմակերպվում է գործնական համագործակցություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր