00:00:00

Փառք ու պատիվ մեր իշխանություններին՝ մինչև այսօր ոչ մի հեռուստատեսություն չեն փակել. ՀՌՀ անդամի թեկնածու

22:29, 20 հունվար 2022 Հասարակություն

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի թեկնածու Հակոբ Հակոբյանը ԱԺ-ում հայտարարեց ,որ դեմ է քաղաքական նպատակով որևէ հեռուստաալիք փակելուն. «Ես միանգամայն դեմ եմ քաղաքական նպատակով որևէ հեռուստաալիք փակելուն: Փառք ու պատիվ մեզ և մեր իշխանություններին, որ մինչ այսօր որևէ հեռուստատեսություն չի փակվել, ինչպես փակվել են սրանից առաջ: Ես կարծում եմ՝ մեր իշխանություններն այնքան խոհեմություն կունենան, որ կշարունակեն այդ գիծը», - ասաց նա: ՀՌՀ թեկնածուն նաև հայտարարեց, որ եթե վաղը որևէ հեռուստաընկերության եթերով որևէ մեկը բռնություն քարոզի, ատելության խոսք կամ վիրավորանք հնչեցնի, ապա ինքը կդիմի դատարան՝ առաջարկելով լիցենզիայից զրկել հեռուստաալիքին: Նշենք, որ Հովհաննես Հովհաննիսյանի թեկնածությունը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրել է ՔՊ-ն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր