00:00:00

Արարատ Միրզոյանը ստացել է Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու հրավեր. քննարկվում է մասնակցության նպատակահարմարությունը

21:49, 20 հունվար 2022 Հասարակություն

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ստացել և շարունակում է ստանալ այս տարվա ընթացքում տարատեսակ միջոցառումների, այդ թվում՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցության հրավերներ։
«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին հայտնեց ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը՝ անդրադառնալով Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությանը, թե Հայաստանը հրավիրված է Անթալիայի դիվանագիտական ֆորումին: «ՀՀ ԱԳ նախարարությունը համապատասխան ընթացակարգով քննարկում է նախարարի՝ վերոնշյալ միջոցառումներին մասնակցության նպատակահարմարությունը։ Հանրությունը պատշաճ կերպով կտեղեկացվի կայացվելիք որոշումների մասին»,- նշեց Հունանյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր