00:00:00

Բաբկեն Թունյանը պատմել է գազի շուրջ բանակցությունների ձախողման պատճառների ու հետեւանքների մասին

21:33, 20 հունվար 2022 Հասարակություն

Բանակցությունների ընթացքում մենք առաջնորդվել ենք 2013 թվականի գազային համաձայնագրով, որը ժամանակին քննադատության էր ենթարկվել նաեւ խորհրդարանի ներկայիս ընդդիմադիր ուժերից մեկի ղեկավարի կողմից։ Այս մասին հունվարի 20-ին լրագրողների հետ զրույցում ասաց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։ «Մենք փորձում ենք անել առավելագույնը, բայց դա միայն մեր հնարավորություններից չէ կախված, հատկապես` շուկայում մոնոպոլիստի առկայության, ինչպես նաեւ ամբողջ աշխարհում գազի գների բարձրացման պայմաններում»,- ասաց նա։ Դա, ըստ նրա, երկրում չնչին գնաճի կհանգեցնի: «Մենք հիմա էլ ենք փորձում զսպել այն, ինչպես նաեւ սոցիալական ծրագրեր ենք իրականացնում»,- եզրափակեց Թունյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր