00:00:00

Հանրապետության որոշ ճանապարհներին բուք է

22:25, 19 հունվար 2022 Հասարակություն

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 19-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Հրազդանի, Սևանի, Սիսիանի տարածաշրջաններում և Ստեփանավանի ոլորաններում ձյուն է տեղում։ Քուչակ-Նիգավան, Ռյա Թազա-Ջամշլու, Ալագյազ-Ծաղկահովիտ ճանապարհահատվածներում և Սպիտակի ոլորանների վերին հատվածում բուք է։ Ստեփանավանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։ Վարդենյաց լեռնանցքն անցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, իսկ ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր