00:00:00

Լևոն Յոլյանը հրաժարականի դիմում է ներկայացրել․ ո՞վ կփոխարինի նրան

20:41, 19 հունվար 2022 Հասարակություն

ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Յոլյանը։ «Իմ անձնական որոշումն է»,- նշեց նա։ Ըստ մամուլում շրջանառվող լուերերի՝ այդ պաշտոնում նրան կփոխարինի պալատի անդամ, անկուսակցական Եղիշե Սողոմոնյանը։
Ավելի ուշ, ՀՀ հաշվեքննիչ պալատը հաղորդագրություն տարածեց․ «Հարգելի գործընկերներ, «Հաշվեքննիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17 հոդվածի 8-րդ մասի համաձայն` տեղեկացնում եմ Ձեզ, որ այսօր Ազգային ժողովի նախագահին եմ ներկայացրել Հայաստանի Հանրապետության hաշվեքննիչ պալատի նախագահի պաշտոնից իմ հրաժարականի դիմումը: Երկարատև աշխատանքային կենսագրության ավելի քան 13 տարին աշխատել եմ պալատում, որից վերջին 5 տարին՝ պալատի ղեկավարի պաշտոնում։
Վստահաբար նշում եմ, որ պալատը իր կարևորագույն տեղն է ունեցել պետական և համայնքային միջոցների օգտագործման գործընթացը հնարավորինս արդյունավետ և իրավական ակտերին համապատասխան կազմակերպելու գործում։ Իմ պաշտոնավարման ընթացքում պալատը գործել է պատասխանատվության մեծ զգացումով և նվիրվածությամբ, որդեգրել է քաղաքական չեզոքություն, ոչ բարձրակոչ և ոչ էլ աղմկալի հայտարարությունների քաղաքականություն: Արել եմ ամեն հնարավորը, որպեսզի պալատում աշխատեն իրենց գործին նվիրված, բանիմաց և ազնիվ մասնագետներ։ Անձնական նկատառումներով, որոշում եմ կայացրել մի փոքր վաղ դադարեցնել իմ լիազորությունները։ Վստահ կարող եմ հայտնել, որ թողնում եմ անաչառ, ազնիվ, իրենց գործին գիտակ և համերաշխ թիմ, որը, համոզված եմ, նույն արդյունավետությամբ և արժանապատվորեն կշարունակի ծառայել մեր պետությանը և ժողովրդին։ Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի Հանրապետության վարչապետին, կառավարությանը, Ազգային ժողովին համատեղ աշխատանքի համար։ Շնորհակալություն եմ հայտնում իմ բոլոր նախկին և ներկա գործընկերներին համատեղ  աշխատանքի համար»: Նշենք, որ Յոլյանը Հաշվեքննիչ պալատի նախագահ է նշանակվել 2017 թվականին։ Շատերի համար անսպասելի էր, որ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի մտերիմ ընկերը լինելով հեղափոխությունից հետո երկար ժամանակ պաշտոնավարեց։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր