00:00:00

Արթուր Ղազինյանն առաջարկում է Պապիկյանի հարսանիքի օրը ներկաներից պահանջել պատվաստման սերտիֆիկատ կամ թեստի բացասական պատասխան

19:22, 19 հունվար 2022 Հասարակություն

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանն առաջարկում է ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի հարսանիքի օրը ներկաներից պահանջել պատվաստման սերտիֆիկատ կամ թեստի բացասական պատասխան: «Առաջիկայում «Փարավոն» ռեստորանոմ սպասվում է մեծ միջոցառում, այնտեղ կարելի է հետևել, որ բոլորը պարտադիր ներկայանան պատվաստման QR սերտիֆիկատով կամ թեստի բացասական արդյունքով, կարո՞ղ եք դա անել, խնդրում եմ, դա արեք ու հանրությանը ցույց տվեք, որ այդ կարգավորումը բոլորի համար է տարածվում, ոչ թե խեղճուկրակ մարդկանց», - ասաց Ղազինյանը՝ անդրադառնալով ԱՆ նախարարի հրամանին, որով հանրային վայրեր միայն պատվաստաման սերտիֆիկատով կամ կորոնավիրուսի թեստի բացասական պատասխան ունենալու դեպքում կարող են մտնել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր