00:00:00

Ինչու՞ է Փաշինյանը հրաժարվում ստորագրել Ռուբինյանի մանդատի տակ․ Ղազինյան

01:52, 19 հունվար 2022 Հասարակություն

Ինչպես Արցախի 44-օրյա պատերազմի դեպքում, այստեղ նույնպես կգործի Փաշինյանի համար կյանքի դեվիզ դարձած՝ «не виноват я, он сам пришёл» սկզբունքը . . . Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը։ «Ինչու՞ է Փաշինյանը հրաժարվում ստորագրել Ռուբինյանի մանդատի տակ և ՀՀ անունից լիազորել նրան Թուրքիայի հետ բանակցել որպես ՀՀ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ներկայացուցիչ: Ենթադրում եմ, որպեսզի իրադարձությունների անբարենպաստ զարգացման պարագայում մեղադրի նրան ինքնագործունեության մեջ և հայտարարի, որ ինքը չի լիազորել Ռուբինյանին և ինքն ընդհանրապես մեղավոր չէ . . . Որպես դրա ապացույց և ժանրի կանոնների համաձայն, Արթուր Դավթյանը քրեական գործ կհարուցի և մեղադրանք կառաջադրի Ռուբինյանի նկատմամբ ԱԺ նախագահի տեղակալի լիազորությունները վերազանցելու և պետական դավաճանության մեջ: Ինչպես Արցախի 44-օրյա պատերազմի դեպքում, այստեղ նույնպես կգործի Փաշինյանի համար կյանքի դեվիս դարձած «не виноват я, он сам пришёл» սկզբունքը . . .»,- գրել է Ղազինյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր