00:00:00

Ջրականի ուղղությունից հայտնաբերվել եւ տարհանվել է եւս մեկ աճյուն. Արցախի ԱԻՊԾ

22:40, 18 հունվար 2022 Հասարակություն

Ջրականի ուղղությունից այսօր՝ հունվարի 18–ին, հայտնաբերվել եւ տարհանվել է եւս մեկ աճյուն: «2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում զոհված եւ անհետ կորած զինծառայողների ու քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների) որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել է Արցախի օկուպացված հարավային թեւում: Ջրականի (Ջաբրայիլ) ուղղությունից հայտնաբերվել եւ տարհանվել է եւս մեկ աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո: Հիշեցնենք, որ զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել եւ հաստատվել է 1706 աճյուն: Որոնողական աշխատանքների առաջիկա ուղղությունների եւ արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն»,– ասվում է  Արցախի ԱԻՊԾ–ի տարածած հաղորդագրության մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր