00:00:00

ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետն այցելել է ՊՆ Զ ԵՎ ԶՀԾ տարածքային ստորաբաժանում

21:22, 18 հունվար 2022 Հասարակություն

ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Գևորգ Մարտիրոսյանը հունվարի 17-ին այցելել է ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման Երևանի թիվ 4 տարածքային ստորաբաժանում: ՊՆ-ից  հայտնում են, որ ՄԻՊ ազգային ռազմավարության գործողությունների ծրագրի շրջանակներում կատարված այցելության նպատակն էր կյանքի իրավունքի և խոշտանգումների արգելքի վերաբերյալ զորակոչիկների իրազեկվածության բարձրացումը, ինչպես նաև տեղեկացումը ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի գործունեության մասին: Զորակոչիկների հետ զրույցի ընթացքում նշվել է, որ զինծառայողները, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամները իրենց իրավունքների, սոցիալական երաշխիքների և իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերի վերաբերյալ պարզաբանումներ կարող են ստանալ ՊՆ թեժ գծի 1-28 անվճար հեռախոսահամարով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր