00:00:00

Լիանա Սիմոնյանը նշանակվել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավարի տեղակալ

18:24, 18 հունվար 2022 Հասարակություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ նոր նշանակում է արվել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակում: Որոշման համաձայն, Լիանա Սիմոնյանը նշանակվել է գրասենյակի ղեկավարի տեղակալ: Համապատասխան որոշման մեջ ասվում է. Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման հավելվածի 147-րդ ու 151-րդ կետերն ու Լիանա Սիմոնյանի դիմումը՝ 1. Լիանա Սամվելի Սիմոնյանին նշանակել վարչապետի աշխատակազմի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավարի տեղակալ (պաշտոնի ծածկագիր՝ 06-Գ28-Ղ1-2)։ 2. Լիանա Սամվելի Սիմոնյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքին համապատասխան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր