00:00:00

Հայաստանից արտագաղթի պատկերը՝ 4 ղեկավարների օրոք․ թվեր. Yerevan.today

22:39, 17 հունվար 2022 Հասարակություն

Yerevan.today-ը գրում է. «Ապագա խոստացողները շարունակում են խոսել անցյալից, եւ նորից շարունակում են մանիպուլացնել եւ ակնհայտ ստեր տարածել: Իշխանական պատգամավորներն այսօր ԱԺ նիստին մեկը մեկին հերթ չտալով որոշել էին խոսել նախկինում արտագաղթի մասին: Տրամաբանությունն ու բարոյականությունը հուշում են, որ գուցե փորձում են հասկանալ, թե  թե ինչ ունենք այսօր, ինչու են մարդիկ հեռանում Հայաստանից, որտեղ իրենք ապագա են խոստացել, որն է հետպատերազմական երկրի դատարկման պատճառը: Բայց դե նրանց դեպքում վաղուց պետք չէ փնտրել տրամաբանություն, առավել եւս՝ բարոյականություն:  Նախկին ՀՀԿ-ական, ներկա ՔՊ-ական Գեւորգ Պապոյանը խոսում է արտագաղթի մասին եւ վիճակագրություն ներակայցնում, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ արտաղաթել է 285,300 քաղաքացի։ Թե ինչ նպատակ է հետապնդում պատգամավորը, դժվար է ասել, բայց մենք ցույց տանք իրական պատկերը, ներկայացնենք արտագաղթի թվերը՝ նախկին բոլոր ղեկավարների օրոք:  Այսպես ընդհանուր առմամբ, Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին՝ 1992-1997 թվականներին, երկիրը լքել է 586.800 մարդ։ 1992թ․    -228․600 1993թ․    - 141․100 1994թ․    - 127․800 1995թ․    - 37․500 1996թ․    - 20․500 1997թ․    - 31․300 Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին՝ 1998-2007 թվականներին, Հայաստանը լքել է 129.300 մարդ։ 1998թ․       - 24.400 1999թ․       - 7.200 2000թ․        - 57.500 2001թ․        - 60.400 2002թ․         - 2.700 2003թ․         - 10.200 2004թ․         + 2.100 2005թ․         + 12.500 2006թ․         + 21.700 2007թ․          - 3.200   Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին՝ 2008-2017թթ․, Հայաստանը լքել է 372,800 մարդ: 2008թ․    - 23.100 2009թ․    - 25.000 2010թ․    - 46.700 2011թ․     - 43.800 2012թ․     - 42.800 2013թ․     - 31.200 2014թ․     - 41.700 2015թ․     - 43.400 2016թ․      - 48.200 2017թ․       - 26․900 Նիկոլ Փաշինյանը Հայաստանը ղեկավարում է 2018 թվականից։ Սակայն արտագաղթի ահռելի տեմպեր են նկատվում։ Մասնավորաբար, 2018-ը դրական սպասումների տարի էր, քանի որ տրվել էին խոշոր ներդրումների ու ներգաղթի խոստումներ, եւ սպասողական վիճակ էր։ Այդուհանդերձ, միգրացիայի մնացորդը 2018-ին եղել է -18․286, 2019-ին՝ -15․400։ Եթե 2020 թվականին կապված կորոնավիրուսի սահմանափակումներով եւ պատերազմով, երկրից ելքը խիստ սահմանափակումներով էր, ապա 2021 թվականի արդյունքները դեռեւս ամփոփված չեն, սակայն միայն հունվար-սեպտեմբերին արդեն երկրից գնացել-չէր եկել 103 հազար մարդ։ Ստացվում է, որ Փաշինյանի կառավարման միայն մեկ տարվա 9 ամսում ՀՀ-ն լքել է այնքան մարդ, որքան Ռոբերտ Քոչարյանի կառավարման տասը տարիներին: Ընդ որում, անկախ Հայաստանի պատմության մեջ առանձնանում են 2004-2006 թվականները, որոնց ժամանակ ունեցել ենք ներգաղթ։ Այսինքն, հենց Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին է, որ մարդիկ ավելի շատ եկել են Հայաստան, քան գնացել: Բանն այն է, որ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին գործազրկությունը սուր արտահայտված չէր։ Զարգանում էին բոլոր ճյուղերը, հատկապես՝ շինարարությունը, եւ մարդիկ, որոնք նախկինում գնում էին ՌԴ արտագնա աշխատանքի, Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին սկսեցին չգնալ եւ ընդհակառակը՝ հետ գալ հայրենիք։ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին վերցնելով իշխանությունը՝ հայտարարեց, թե կլինի լայնածավալ ներգաղթ, կլինեն խոշորածավալ ներդրումներ։ Բայց կառավարումն ամբողջությամբ տապալելուց հետո ստացվեց այնպես, որ քաղաքացիները արտագաղթի տեմպերով հասնում են Լեւոն Տեր-Պետրոսյանի կառավարման տարիներին, իսկ ներդրումների փոխարեն ունենք ներդրումների արտահոսք։ Նիկոլ Փաշինյանի թիմակիցները, փաստորեն, ոչ միայն մանիպուլացնում ու ստում են առանց ընդմիջման ու անվերջ, այլեւ անգամ վիճակագրական թվերն են ներկայացնում սխալ։ Գեւորգ Պապոյանն ու իր մի քանի գործընկերներ ԱԺ ամբիոնից ստեցին ու ընկան վատ վիճակի մեջ, որովհետեւ իր հայտարարությունից հետո շատերը քրքրեցին վիճակագրությունն ու նորից թարմացրեցին մարդկանց հիշողությունը, թե իրականում որ ղեկավարի օրոք ինչ պատկեր ենք ունեցել եւ ինչ պատկեր ունենք հիմա»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր