00:00:00

«Սուտ դիպլոմները քիչ էին, հիմա էլ՝ մեդալի սուտ պատմություն». Էդգար Ղազարյան

21:59, 17 հունվար 2022 Հասարակություն

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սուտ դիպլոմները քիչ էին, հիմա էլ՝ մեդալի սուտ պատմություն: Տարբեր պաշտոնյաների պետական նմուշի դիպլոմներին չհամապատասխանող ավարտական փաստաթղթերի սկանդալային պատմություններին եկավ միանալու ժողովրդական-գուսանական կատարողական արվեստի «վարպետ», գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի՝ Ռուսաստանի նախագահի կողմից մեդալով պարգևատրվելու լուրը։ Մասնավորապես, ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հունվարի 12-ին տեղեկատվություն է տարածել այն մասին, որ «Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի՝ 2021թ. ապրիլի 20-ի հրամանով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը երկու երկրների դատախազությունների միջև արդյունավետ համագործակցության համար պարգևատրվել է «Ռուսաստանի դատախազության 300 տարին» հոբելյանական մեդալով»:
Իրականում Ռուսաստանի Դաշնության նախագահն Արթուր Դավթյանին պարգևատրելու վերաբերյալ որոշում չի կայացրել։ Մեդալի ձևաթղթի վրա վկայակոչված ՌԴ նախագահի 2021 թվականի ապրիլի 20-ի թիվ 229 հրամանագիրը ոչ թե վերաբերում է Արթուր Դավթյանի պարգևատրելու, այլ «Ռուսաստանի դատախազության 300-ամյակ» մեդալ սահմանելու մասին։ Իսկ այդ մեդալով Արթուր Դավթյանի պարգևատրել է ոչ թե Ռուսաստանի նախագահը՝ Վլադիմիր Պուտինը, այլ ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը։ Հատկանշական է, որ ՌԴ գլխավոր դատախազի 2021 թվականի օգոստոսի 12-ի թիվ 463 հրամանով սահմանվում է, թե ում կարող է շնորհվել «Ռուսաստանի դատախազության 300-ամյակ» մեդալը, որում հիշատակում չկա այլ երկրների գլխավոր դատախազների մասին։ Այսինքն՝ այդ մեդալը նախատեսված է միայն Ռուսաստանի Դաշնության դատախազության աշխատողներին և վետերաններին պարգևատրելու համար։ Ստացվում է, որ Արթուր Դավթյանը, ստանալով այդ մեդալը, համաձայնել է ընդունել Ռուսաստանի Դաշնային սուբյեկտի դատախազի կամ նրա հավասարեցված անձի կարգավիճակը։
Դա, իհարկե, ձեռքբերում է Ադրբեջանի շրջանային կամ Թուրքիայի վիլայեթության դատախազի կարգավիճակի համեմատ։ Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնական կայքից կարելի է տեղեկանալ, որ ՌԴ նախագահի կողմից պետական պարգևով պարգևատրված ՀՀ միակ գլխավոր դատախազը եղել է Աղվան Հովսեփյանը, ով ՌԴ նախագահի 2012 թվականի ապրիլի 14-ի թիվ 445 հրամանագրով պարգևատրվել է Պատվո շքանշանով։ Խոսքը նույն Աղվան Հովսեփյանի մասին է, ով ներկայիս գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի որոշմամբ գտնվում է անազատության մեջ՝ Ռոբերտ Քոչարյանին աջակցելու հրապարակային գործունեությունից հետո, ակնհայտորեն քաղաքական դրդապատճառներով»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր