00:00:00

Խուզարկություն՝ «Դոն Պիպոյի» տանը

21:07, 17 հունվար 2022 Հասարակություն

Մեր տեղեկություններով՝ Արթուր Ասատրյանի (Դոն Պիպոյի) տանը իրավապահները այսօր կրկին խուզարկություն են իրականացրել. այդ մասին գրում է «Հրապաակը»։

Լրատվականը կապ է հաստատել Արթուր Ասատրյանի հետ, նա հաստատել է, որ այս պահին իր տանը խուզարկություն է իրականացվում, նաեւ նշել է, որ ստիպված է եղել ՀՀ քաղաքացիությունից հրաժարվել․ «Քանի որ պատվերով քրեական գործեր էին հարուցվում, ընկած են իմ հետեւից ամբողջ պետական համակարգով, սա չորրորդ անգամն է, որ իմ բացակայության ընթացքում խուզարկություն են կատարում իմ տանը»։

Հիշեցնենք, որ Արթուր Ասատրյանը Հայաստան վերադարձավ հեղափոխությունից հետո, Արմավիրի մարզում մի շարք բարեգործական ծրագրեր իրականացրեց, այդ ընթացքում նրա դեմ քրեական գործեր հարուցվեցին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր