00:00:00

Թուրք գործընկերոջ հետ հանդիպումից ոգևորված՝ իրեն փորձեց դնել Բայրաքթարի տեղը. Աշոտյան

21:33, 17 հունվար 2022 Հասարակություն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կարճ՝ ԱԺ-ի այսօրվա միջադեպի մասին: 1. Այն ապացուցեց, որ այս իշխանությունների օրոք հայ-թուրքական գործընթացը Հայաստանի համար վերածվում է հերթական գոյաբանական մարտահրավերի: 2. Հայաստանը ներկայացնող անհավասարակշիռ, դյուրագրգիռ, հիստերիկ անձը, որպես հիմնական բանակցող, էլ ավելի է սրացնում առկա սպառնալիքները:
3. Բացի արարողակարգային և տեխնիկական հարցերից այդ գործընթացը պետք է մանրազննին ուսումնասիրվի և քննադատվի իր օրակարգի առնչությամբ, այդ թվում՝ Սփյուռքի ներգրավմամբ: 4. Մարդը, թուրք գործընկերոջ հետ հանդիպումից ոգևորված, իրեն փորձեց դնել ԲԱՅՐԱՔԹԱՐԻ տեղ, սակայն իրականում անմրցունակ ԿՈՒԿՈՒՌՈՒԶՆԻԿ է»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր