00:00:00

Վանեցյանը՝ Նիկոլ Փաշինյանի՝ «վերելակային բանակցությունների» միակ վկա Գրիգորի Հայրապետովի առեղծվածային մահվան մասին

18:43, 17 հունվար 2022 Հասարակություն

Գրիգորի Հայրապետովը եթե ունենար տեղեկություններ, որի հրապարակմամբ նա կկարողանար մի փոքր օգուտ տալ Հայաստանին, հավատացեք, նա դրա մասին բարձրաձայնած կլիներ: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը՝ արձագանքելով լրագրողի դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանի «վերելակային բանակցությունների» միակ վկան՝ ԱԱԾ Պետական պահպանության ծառայության նախկին պետ Գրիգորի Հայրապետովը, այլևս չկա. «Այդ «վերելակային բանակցություն» կոչեցյալը մի քանի վայրկյանի հարց է։ «Վերելակային բանակցությունը» դուք դիտարկեք ընդհանուր գործընթացների մեջ, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Ալիևը կառուցողական և կիրթ մարդու տպավորություն է թողնում, երբ Փաշինյանի իշխանության ներկայացուցիչներն առիթը բաց չեն թողնում պրոադրբեջանական հայտարարություններ անելու: Մենք ականատես ենք եղել մի իրավիճակի, երբ ՀՀ սուվերեն տարածք ադրբեջանական զորքեր են ներխուժում, գերեվարում են մեր զինվորներին, զոհվում են մեր զինվորականները և քաղաքացիները, բայց Նիկոլ Փաշինյանը և իր իշխանությունները որևէ կերպ չեն մեղադրում Ադրբեջանին, հասկանու՞մ եք՝ ուր ենք հասել», - ասաց Վանեցյանը։ Արթուր Վանեցյանը նաև ասաց, որ իր համար շատ ցավալի և ողբերգական էր Գրիգորի Հայրապետովի մահը. «Բացի նրանից, որ մենք միասին աշխատել ենք երկար տարիներ, նա իմ ընկերն է, բացառիկ պրոֆեսիոնալ և հայրենասեր մարդ էր»։ Հարցին՝արդյո՞ք Գրիգորի Հայրապետովի առողջական խնդիրներ ուներ, Արթուր Վանեցյանը պատասխանեց. «Ոչ։ Մահը վրա է հասել սրտի կաթվածի հետևանքով»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր