00:00:00

Ավտոմեքենան արագ վարելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ համագյուղացներից մեկը դանակով վնասել էր մյուսի պարանոցը. Հարուցվել է քրեական գործ

17:59, 17 հունվար 2022 Հասարակություն

Հունվարի 16-ին, Արագածոտնում համագյուղացի երիտասարդների միջև վեճ էր ծագել ավտոմեքենան արագ վարելու հարցի շուրջ, որի ընթացքում նրանցից մեկը դանակով հարվածել էր մյուսի պարանոցին և վնասել շնչափողը։ Այլ մանրամասներ է հաղորդում ՀՀ քննչական կոմիտեն։ «ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում իրականացվում են անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Արագածոտնի մարզի 28-ամյա բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Դեպքի վերաբերյալ ահազանգն ստացվել է 2022թ. հունվարի 16-ին, որով տեղեկացվել է, որ «Ձախից պարանոցի առաջկողմնային մակերեսի թափանցող վերք շնչափողի վնասումով, հարակից հյուսվածքների ենթամաշկային էմֆիզեմա» ախտորոշմամբ «Արշտարակ» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել Արագածոտնի մարզի Ավան գյուղի 28-ամյա բնակիչը: Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը հիշյալ գյուղում ավտոմեքենան արագ վարելու հարցի շուրջ վիճաբանություն է առաջացել վերոնշյալ երիտասարդի և նրա համագյուղացու միջև, որի ժամանակ վերջինիս հետ դեպքի վայրում գտնվող 29-ամյա երիտասարդը դանակով հարվածել է 28-ամյա երիտասարդի պարանոցին՝ պատճառելով մարմնական վնասվածք և դիմել փախուստի: Կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ, ինչպես նաև ձեռնարկվում են  օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, 29-ամյա երիտասարդին հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է»,-ասված է հաղորդագրության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր