00:00:00

Պիտի կոտրենք կարծրատիպեր, հեշտ չի, բայց անհնար էլ չի. մշակույթի նորանշանակ նախարար

05:19, 13 մայիս 2018 Բլոգ

Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը պաշտոնում նշանակվելուց հետո առաջին գրառումն է արել Facebook-ում: Նորանշանակ նախարարը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքների համար եւ խոստացել կարծրատիպեր կոտրել: «Շնորհակալություն շնորհավորանքների ու ջերմ խոսքերի համար!! Սկսել ենք «դուխով», պիտի շարունակենք «դուխով»: Բայց այս գործում ես մենակ չեմ, որովհետեւ գիտեմ՝ ունեմ ձեր անմիջական ու գործնական աջակցությունը: Պիտի կոտրենք կարծրատիպեր, հեշտ չի, բայց անհնար էլ չի: Հա, ի դեպ, բոլոր նրանց, ովքեր ցանկանում են իմանալ, թե ինչ կապ ունեմ ես մշակույթի հետ, սիրով պատասխանում եմ՝ մշակույթը ես եմ, իմ մեջ է, ինչպես եւ մեզանից յուրաքանչյուրի»,- գրել է Լիլիթ Մակունցը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր