00:00:00

Ռուսաստանցի փորձագետ. Ղարաբաղի վերաբերյալ Աշխաբադի պայմանավորվածությունների իրականացումը քիչ հավանական է

02:56, 01 դեկտեմբեր 2021 Հասարակություն

Աշխաբադում կայացած Տնտեսական համագործակցության կազմակերպության 15-րդ գագաթնաժողովը կարելի է նշանակալի անվանել միայն մեկ տեսանկյունից․ աճում է համաշխարհային եւ տարածաշրջանային (Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում) տուրբուլենտության դինամիկան։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց ռուսաստանցի քաղաքագետ Կարինե Գեւորգյանը։ «Այս պայմաններում յուրաքանչյուրն իր համար փորձում է իրավիճակից դուրս գալու օպտիմալ ելքը գտնել»,-ասաց նա։ Նրա խոսքով՝ այդ միջոցառմանը նախանշված շատ թեմաներ անիրագործելի են։ Միակ բացառությունը կարող է լինել Իրանի տարածքով դեպի Ադրբեջան թուրքմենական գազի սվոփային մատակարարման մասին համաձայնագրի իրականացումը։ «Մնացածը, օրինակ, 2020 թվականին Ղարաբաղում պատերազմի հետեւանքով այսպես կոչված «ազատագրված տարածքներում» համատեղ շինարարական աշխատանքները քիչ հավանական են։ Ես շատ թույլ եմ պատկերացնում, որ Ուզբեկստանը, Ղազախստանը եւ այլ երկրներ ներգրավված կլինեն այս գործընթացում։ Այլ խնդիր չունե՞ն։ Կամ կառուցելու բան չունե՞ն։ Միգուցե որպես ժեստ ինչ-որ օբյեկտ կամ շենք կառուցվի, բայց սա այնքան էլ լուրջ չէ։ Նման քայլերը հիմնականում դեկլարատիվ բնույթ են կրում»,-հավելեց Գեւորգյանը։ Ինչ վերաբերում է Իրանի տարածքով դեպի Ադրբեջան թուրքմենական գազի մատակարարման շուրջ պայմանավորվածություններին, փորձագետը նշեց, որ Ռուսաստանի կողմից դեռ արձագանք չկա։ «Խոսքը փոքր ծավալների մասին է (տարեկան 1,5-2 մլրդ խմ-խմբ.): Ինչպես հասկանում եմ, դա այնքան էլ չի սպառնում ռուսական շահերին»,-եզրափակեց նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր