00:00:00

Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի հատուկ ջոկատայիններն ավարտել են Close Quarter Battle 2021 համատեղ զորավարժությունները

21:04, 30 նոյեմբեր 2021 Հասարակություն

Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի հատուկ ջոկատայիններն ավարտել են Close Quarter Battle 2021 համատեղ զորավարժությունները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին գրում է Greek City Times կայքը։ Համատեղ զորավարժությունների նպատակը հատուկ նշանակության միավորված ուժերի մարտունակության և փոխգործակցության բարձրացումն էր մարտական պայմաններում։ Դասընթացը ներառել է արագ արձագանքման մարտական հրաձգություն, շարժվող թիրախների ոչնչացում, գիշերային ու քաղաքային մարտեր, բնակելի թաղամասերում մահացածների և վիրավորների հետ աշխատանքներ: «Նման զորավարժությունները Հունաստանի, Կիպրոսի և Հայաստանի միջև Եռակողմ համագործակցության ծրագրի հետ միասին, արտացոլում են երեք երկրների զինված ուժերի հիանալի համագործակցությունը»,- հայտարարել է Կիպրոսի պաշտպանության նախարարությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր