00:00:00

«Հայկական Ժամանակ», Էդուարդ Աղաջանյան, ՊՆ՝ Ումի՞ց են չճշտված տեղեկությունները․ Ռուբեն Մխիթարյան

00:42, 01 դեկտեմբեր 2021 Հասարակություն

Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել, որում դիմում է ԱԺ ընդդիմադիր պատգամավորներին՝ խնդրելով պարզել նոյեմբերի 16-ին ադրբեջանցիների կողմից հարձակման հետևանքով հայկական կողմի զոհերի իրական թիվը։ «Նա մասնավորապես գրել է․ ԱԺ հարգելի ընդդիմադիր պատգամավորներ: Նոյեմբերի 16-ին հայ-ադրբեջանական հերթական բախումից հետո «Հայկական Ժամանակ»-ը հայտնեց մեր կողմից 10 զոհի, ՔՊ դիսկ ժոկեյ Էդուարդ Աղաջանյանը ԱԺ ամբիոնից հայտնեց 15 զոհի, իսկ ՊՆ-ն 6 զոհի մասին: Խնդրում եմ ՊԱՐԶԵՔ այս բոլոր 3 տեղեկությունների ծագումնաբանությունը: Ումի՞ց են չճշտված տեղեկություններ ստացել և հանրայնացրել առաջին 2 երևույթը և ինչու մինչև հիմա ՊՆ-ն չի ՀՈՐԴՈՐԵԼ այս երևույթներին զերծ մնալ չճշտված տեղեկություններ հայտնելուց: Բանը... Օրինակ նիկոլը որ լիներ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր օրվա իշխանության «․․․»-ը տվել էր հենց այս հողի վրա: Բայց նիկոլը օրվա իշխանությունն է: Այսքանը...»։  

Աղբյուր` Փաստինֆո

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր