00:00:00

«Հրապարակ». Թեկնածուն չի փոխվելու

13:53, 30 նոյեմբեր 2021 Հասարակություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հերթական նիստը կգումարի` կրկին հանձնաժողովի փոխնախագահի ընտրության հարցով։ Այս անգամ եւս, ինչպես նախորդ 13 անգամները, ընդդիմությունը կներկայացնի Արթուր Ղազինյանի թեկնածությունը։ Օրակարգում այլ հարցեր էլ կան, օրինակ՝ ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ ինչ-որ համաձայնագիր վավերացնելու մասին հարցը, նաեւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու հարցը, որը զեկուցելու է Անահիտ Ավանեսյանը։ Արթուր Ղազինյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը կմասնակցի նիստին, բայց ոչ իր հարցի քննարկմանը։ Ամենայն հավանականությամբ, իր հարցի ժամանակ դահլիճում չի լինի։ Ի դեպ, այս անգամ «Հայաստան» խմբակցությունն իր գրության մեջ ամրագրել է, որ թեկնածուն մնում է անփոփոխ, մինչեւ հանձնաժողովը դրա վերաբերյալ համապատասխան որոշում չկայացնի։ Դրան միացել է նաեւ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր