Բրիտանացի լրագրող Էմիլ Գեսենի «45 օր. պայքար հանուն ազգի» ֆիլմի՝ «Օսկարի» մրցանակաբաշխությանը մասնակցելու հայտ է ներկայացվել: Արցախյան 44-օրյա պատերազմի մասին պատմող ժապավենը ներկայացվել է «Լավագույն վավերագրական ֆիլմ անվանակարգում»:
Ինչպես փոխանցում է Horizon Weekly-ն, այս մասին սոցցանցում հայտնել է ֆիլմի հեղինակը: Ժապավենը նկարահանվել է 2020 թվականի պատերազմի օրերին, երբ Ադրբեջանը լայնածավալ հարձակում էր իրականացնում Արցախի դեմ: Ֆիլմի պրոդյուսերն է Ասկո Հակոբյանը, որը նաև Արման Նշանյանի «Սողոմոնի երգերը» ֆիլմի համապրոդյուսերն է: