00:00:00

44-օրյա պատերազմի մասնակիցները պարային ելույթ են ունեցել սպորտային պարերի՝ երիտասարդների աշխարհի առաջնությանը

22:29, 27 նոյեմբեր 2021 Հասարակություն

«Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում» բուժում ստացող 44-օրյա պատերազմի մասնակիցները պարային ելույթ են ունեցել սպորտային պարերի՝ երիտասարդների աշխարհի առաջնությանը։ Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տեղադրել եւ կից գրել, որ «րոպեներ անց մեր տղաներն իրենց անկրկնելի ու հաղթական պարով ելույթ կունենան սպորտային պարերի՝ երիտասարդների աշխարհի առաջնությանը»։ Ավելի ուշ «Զինվորի տան» ֆեյսբուքյան էջում հրապարակվել է տղաների ելույթի վերջին հատվածը, որում հանդիսատեսը բուռն ծափերով արձագանքում է պարային ելույթով հանդես եկած տղաներին, որոնք նստած են  անվասայլակին։ Տղաների մասնակցությամբ պարային ելույթի ամբողջական տեսանյութը կհրապարակվի ավելի ուշ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր