00:00:00

Գյումրիում այրվել են 6 տների տանիքներ

14:17, 27 նոյեմբեր 2021 Հասարակություն

Նոյեմբերի 27-ին, ժամը 00:39-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ այրվում է Գյումրի քաղաքի Սունդուկյան փողոցի տներից մեկի տանիքը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում են 6 տների տանիքներ։ Հայտարարվել է հրդեհի բարդության Թիվ 2 կանչ․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երեք մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:45-ին, մարվել՝ 03:54-ին: Այրվել են Սունդուկյան և Մազմանյան փողոցներում գտնվող 6 տների տանիքներից ընդհանուր մոտ 250 քմ հատված։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր