00:00:00

Հիմնադրամի 24-րդ մարաթոնին Լոս Անջելեսում շուրջ 12 մլն դոլարի նվիրատվություն և խոստում է արձանագրվել

23:16, 26 նոյեմբեր 2021 Հասարակություն

Ս.թ. նոյեմբերի 25-ին «Կենսունակ սահմանային համայնքներ» խորագրի ներքո տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի 24-րդ հեռուստամարաթոնը: Արդյունքում, նախնական տվյալներով, Լոս Անջելեսում արձանագրվել է 12,351,000 ԱՄՆ դոլարի նվիրատվություն և խոստում: Այս մասին հայտնում են «Հայաստան» համահայկական հիմնադրամի հանրային կապերի ծառայությունից։ «Այս հեռուստամարաթոնի միջոցները կնպատակաուղղվեն հայրենիքի սահմանային համայնքների առողջապահական, սոցիալական, մշակութային, ինչպես նաև ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի ֆինանսավորմանը: Հեռախոսամարաթոնների ընթացքում ԱՄՆ–ի «Հայաստան» հիմնադրամն հավաքագրել է 7,861,000 ԱՄՆ դոլար, Ֆրանսիայի տեղական մարմինը՝ 3,990,000 ԱՄՆ դոլար, իսկ Կանադայի տեղական մարմինը՝ 500,000 ԱՄՆ դոլար: Հարկ է նշել, որ հանգանակությունները դեռևս շարունակվում են, ուստի վերջնական արդյունքները կամփոփվեն տարեվերջին: Շնորհակալ ենք մեր բոլոր գործընկերներին և նվիրատուներին շարունակական աջակցության, անմնացորդ նվիրումի և Հայրենիքի կողքին կանգնելու համար, ինչի շնորհիվ բարելավվել են մեր տասնյակ հազարավոր հայրենակիցների կյանքերը: ՀՀՀ առաքելությունը համահայկական ցանցային համակարգի ձևավորումն է, որի նպատակը Հայաստանի, Արցախի, ինչպես նաև աշխարհասփյուռ հայկական համայնքների համաչափ, կայուն և փոխկապակցված զարգացման ապահովումն է՝ հիմնվելով ընդհանուր ինքնության վրա»,- նշված է հաղորդագրությունում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր